Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեւանցիներ» -ն ու «Հայք»-ը գումար չեն ծախսել (տեսանյութ)

Քաղաքականություն
barikyan

 ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բարիկյանը ներկայացրել է թվեր՝    նախընտրական հիմնադրամների ելքերի եւ մուտքերի վերաբերյալ։ Ըստ այդմ՝  ԲՀԿ՝  58 մլն 941 հազար դրամից  ծախսվել  17 մլն 915 հազ 400 դրամ: «Երեւանի հանրություն» կուսակցությունների դաշինք՝  1 մլն 600 հազ դրամից ծախսվել է  1 մլն 007 հազար դրամ: «Երեւանցիներ» կուսակցությունների դաշինք՝ շարժը ՝ զրո,  ծախսեր չեն կատարվել։ «Երկիր Ծիրանի» կուսակցություն՝ 2 մլն 220 հազար դրամից ծախսվել է 172 հազար 800 դրամ: «Ժառանգություն» կուսակցություն՝ 7 մլն դրամից ծախսվել  6 մլն 796 հազար 680 դրամ: «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն՝ 250 հազար դրամից  ծախսվել է  249 հազար 996 դրամ, մնացորդը՝ 4 դրամ: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 40 մլն դրամ, ծախսվել է 39 մլն 953 հազար 624 դրամ: «Լույս» կուսակցությունների դաշինք՝ 8 մլն 280 հազար դրամ, ծախսվել  է 6 մլն 266 հազար 575 դրամ: ՀՅԴ կուսակցություն. մուտքը՝ 2 մլն 100 հազար դրամ, ծախսվել  է 1 մլն 716 հազար 800 դրամ: «Հայք» ՝  դրամական շարժ առկա չէ: «Ռեֆորմիստների կուսակցություն».  մուտք՝   3 մլն. 400 հազար դրամ, ծախսվել է  2 մլն 831 հազ 400 դրամ: «Օրինաց երկիր» կուսակցություն՝ մուտքը 5 մլն. 500 հազար դրամ, ծախսվել  է 5 մլն 441 հազար դրամ: