Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավոտ. «Զարմանում էի, որ բանակի համար գնված գուլպաների թիվը հույժ գաղտնի էր պահվում». Սվիտալսկի

Քաղաքականություն
svitalski1

«Ժողովրդավարության տեսակետից կարեւոր է, որ ՀՀ-ում դատական համակարգի հանդեպ վստահություն ձեւավորվի, մինչդեռ այն թույլ է, քանի որ մարդիկ դեռ չեն վստահում»,-«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»՝ ԵՄ-ից ֆինանսավորված հետաքննող լրագրողների վերապատրաստման նոր ծրագրի մեկնարկին այսօր հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա շեշտեց՝ ՀՀ նոր կառավարությունը հայտարարում է, որ համամիտ են Եվրամիության հիմնարար սկզբունքների եւ տեսակետների հետ, իսկ դրանցից կարեւորը կառավարման համակարգի թափանցիկությունն է. «Վերջին տարիներին տեղեկատվության պակաս ունեմ, թե ինչպես է իրականացվում կառավարության կատարողականը. առհասարակ՝ բյուջետային գործընթացները նկատի ունեմ»: Դեսպանի խոսքով՝ իրեն երբեմն զարմացնում է այն փաստը, որ ՀՀ-ում բյուջետային գործընթացն առհասարակ գաղտնի է պահվում. «Երկու տարի առաջ զարմացել էի, որ բանակի համար գնված գուլպաների թիվը հույժ գաղտնի էր պահվել: Հիմա վստահ եմ, որ ՀՀ-ն ճիշտ ճանապարհի վրա է եւ կապահովի թափանցիկություն»: Առավոտ