Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունը կաջակցի ԵՊԼՀ շրջանավարտների աշխատանքի տեղավորմանը

Պաշտոնական
socap

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն ու Զբաղվածության պետական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Սիմոնյանն այսօր ԵրևանիՎ. Բրյուսովիանվանպետական լեզվահասարակագիտականհամալսարանում էին։  Այցելությունը ոչ միայն ճանաչողական էր, այլև՝ գործնական․ համալսարանի ռեկտորն ու փոխնախարարն այսօր երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Հուշագրի համաձայն՝ երկու կառույցները պատրաստակամություն են հայտնում համատեղել ջանքերը մասնագետների վերապատրաստաման և որակավորման բարձրացման դասընթացների մշակման, իրականացման գործում, իսկ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շրջանակում համագործակցությունը դարձնել առավել ակտիվ և առարկայական։  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել համալսարանի կարիերայի կենտրոնի գործունեությանը, համատեղ մշակել և իրականացնել ուսանողների և շրջանավարտների զբաղվածության ապահովմաննուղղվածծրագրեր և միջոցառումներ։   «Ուրախ եմ, որ նախկինում բարի կամքի վրա հիմնված մեր հարաբերություններն այսուհետ նոր ձև ու բովանդակություն կստանան։ Լիահույս եմ՝ առաջիկայում մեր կառույցների միջև համագործակցությունը ավելի արդյունավետ, ավելի ակտիվ ու առարկայական կդառնա»,- նշեց ԵՊԼՀ  ռեկտոր Կարինե Հարությունյանը: Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունից առաջ համալսարանի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ողջունեց նաև ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Արման Ուդումյանը։ «Սիրելի ուսանողներ, ամենադժվար գործը գործ գտնելն է։ Աշխատաշուկայում քո տեղը գտնելու համար այսօր ակադեմիական գիտելիքներից ոչ պակաս կարևոր են այսպես կոչված «փափուկ» հմտությունները (soft skills): Դրանք ձեռք բերելու համար եղեք պրոակտիվ․ ներգրավվեք որպես կամավոր ամենատարբեր ծրագրերում և վստահ եղեք, որ ձեր  ապագա գործատուն անպայման կգնահատի այդ հմտությունները․ ի վերջո կամավորական աշխատանքը նաև հաստատում է, որ դուք ձեր ապագան կապում եք համապատասխան ոլորտի հետ»,- նշեց Արման Ուդումյանը։ Կողմերը հույս հայտնեցին, որ ստորագրության ֆորմալ գործընթացից հետո կարճ ժամանակում կքննարկվեն համագործակցության զարգացման հնարավորություններն ու կհստակեցվեն համատեղ ծրագրերի շրջանակն ու ժամանակացույցը։