Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրը հղիության մասին իմացել է երեխայի ծնվելուց րոպեներ առաջ (տեսանյութ)

Մարզեր
gyumri-1

2 կգ 900գ քաշով և 50 սմ հասակով Գյումրու ծննդատանը ծնվել է Գրիգորյանների ընտանիքի թվով 7-րդ զավակը: Փոքրիկն անսպասելի համալրել է ընտանիքում 4 քրոջ և 2 եղբոր շարքերը: Ինչպես նշել է նորածնի մայրը, երեխայի մասին իմացել է հղիության 9-րդ ամսում, երբ շտապբուժօգնության մեքենայով որովայնային ցավերի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց և րոպեներ անց ծննդաբերել: Չնայած անսպասելի, բայց արդեն սիրված երեխա ծնողների և ընտանիքի համար:Այսուհետ 1 սենյականոց բնակարանում ընտանիքն ապրելու է 9 հոգով: Նորածնին այցի էր եկել նաև Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Նա ևս շնորհավորել է բոլորին` ընդգծելով, որ հայկական բանակը հարստացավ ևս մեկ ապագա զինվորով: Մանրամասն՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում