Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատ. Տղամարդիկ պարտվեցին, իսկ կանայք ոչ-ոքի խաղացին

Սպորտ
a1chess-hajastan-28.09.

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացան 5-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարում բոլորից մեծ հետաքրքրություն առաջացրել էր Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների դիմակայությունը: Մեր երկու առաջատար շախմատիստները՝ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, պարտվեցին իրենց մրցակիցներին, իսկ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց: Հրանտ Մելքումյանի գեղեցիկ հաղթանակը մեր թիմին չփրկեց պարտությունից՝ 1,5:2,5: Այդպիսով, Ադրբեջանը տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը եւ Լեհաստանի, Չեխիայի ու Ուկրաինայի հավաքականների հետ շարունակում է գլխավորել աղյուսակը: Իսկ ահա Հայաստանի ընտրանին առաջին պարտությունը կրեց եւ միանգամից նահանջեց 21-րդ հորիզոնական: Հայաստանի կանանց հավաքականն իսկական սխրանք գործեց եւ պատվավոր ոչ-ոքի խաղաց օլիմպիադայի ֆավորիտ Չինաստանի հետ: Լիլիթ Մկրտչյանը երկրորդ տուրում անընդմեջ հաղթանակ տարավ, իսկ Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղացին: Ցավոք, Մարիա Կուրսովան անչափ համառ պայքարում պարտվեց իր մրցակիցն, հակառակ դեպքում կգրանցվեր կանանց մրցաշարի խոշոր անակնկալներից մեկը: Հայաստանի հավաքականը վաստակելով 9 միավոր, այժմ 5 երկրների հավաքականների հետ բաժանում է 2-7-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է ԱՄՆ-ի հավաքականը, որի կազմում հանդես է գալիս մեր հայրենակից Տաթեւ Աբրահամյանը: Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ սեպտեմբերի 30-ին տեղի կունենա 6-րդ տուրը