A
A
«Շիրակը» չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած «Բանանցին» (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի առաջին խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում հանդիպեց մրցաշարի առաջատարներից մեկի՝ Երեւանի «Բանանցի» հետ: Հանդիպումն անցավ լարված պայքարում: Խաղի 85-րդ րոպեին դաշտի տերերը թվային առավելություն ստացան, քանի որ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց հյուրերի պաշտպան Բորիսլավ Յովանովիչը: Սակայն շիրակցիները չկարողացան օգտվել լավ հնարավորությունից և ի վերջո գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: «Բանանցը» վաստակեց 17 միավոր եւ դարձավ առաջնության միանձյա առաջատար, իսկ «Շիրակն» այժմ ունի 9 միավոր եւ շարունակում է ընթանալ 6-րդ տեղում: