A
A
Ուղիղ. «Արսենալ» - «Ուոտֆորդ». Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է (տեսանյութ)
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնությունում այսօր կկայանան 7-րդ տուրի հանդիպումները: Լոնդոնի «Արսենալը», որը 12 միավորով առայժմ զբաղեցնում է 6-րդ տեղը, իր հարկի տակ կընդունի մեկ միավոր շատ վաստակած եւ 4-րդ հորիզոնականում գտնվող «Ուոտֆորդին»: Թիմերն արդեն հրապարակել են իրենց կազմերը: «Արսենալում» հանդես եկող մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է պահեստայինների թվում: «Արսենալ» - «Ուոտֆորդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին: Ֆուտբոլասերները հանդիպումը կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում: