A
A
«Արարատ-Արմենիան» ու «Լոռի ՖԱ»-ն գոլեր չխփեցին
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի երկրորդ խաղում մրցաշարի նորեկներ Երեւանի «Արարատ-Արմենիան» ու Վանաձորի «Լոռի ՖԱ»-ն ոչ-ոքի խաղացին: Երկու թիմերը մի քանի անգամ գոլ խփելու լավ հնարավորություններ ունեցան, սակայն այդպես էլ չկարողացան տրամաբանական ավարտի հասցնել գրոհները: Արդյունքում, այսօր կայացած երկրորդ խաղում կրկին գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: «Արարատ-Արմենիան» վաստակեց 12 միավոր եւ մնաց 5-րդ տեղում, իսկ ահա «Լոռի ՖԱ»-ն իր միավորների քանակը հասցրեց 17-ի եւ հավասարվեց առաջատար «Բանանցին»: