Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ունայ Էմերին խաղաժամանակ չտրամադրեց Հենրիխ Մխիթարյանին

Սպորտ
a1arsenal-29.09.

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սեփական դաշտում մեծ դժվարությամբ հաղթեց «Ուոտֆորդին»:   Հանդիպման մինչեւ 81-րդ րոպեն կողմերին չէր հաջողվում գրավել դարպասները, սակայն հաջորդ երկու րոպեում լոնդոնցիներն իրար հետեւից երկու գոլ խփեցին եւ հաղթանակ տարան: Սկզբում հյուրերի պաշտպանը գրավեց սեփական դարպասը, ապա Մեսութ Օզիլը կրկնապատկեց հաշիվը՝ 2:0:   Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել էր պահեստային խաղացողների թվում, սակայն թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին նրան այսպես էլ խաղաժամանակ չտրամադրեց:   Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 15 միավոր եւ բարձրացավ 5-րդ հորիզոնական՝ շրջանցելով հենց իր անմիջական մրցակցին՝ «Ուոտֆորդին»: