Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Հովսեփյանը թաեքվոնդոյի մրցաշարում լավագույն է ճանաչվել

Սպորտ
a1tekvando-29.09.

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում այսօր մեկնարկած թաեքվոնդոյի «Սև ծովի գավաթ-2018» մրցաշարում Հայաստանի պատվիրակները մրցումների առաջին օրը նվաճել են 6 մեդալ:   Ինչպես հայտնում է Հայաստանի թաեկվոնդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Մաքս Մելիքյանը, Դավիթ Թովմասյանը եւ Արամ Հովսեփյանը իրենց քաշային կարգերում նվաճել են ոսկե մեդալներ, իսկ Ալեքս Մելիքյանը, Դավիթ Գրիգորյանն ու Յուրա Արշակյանը բավարավել են բրոնզե պարգեւներով։ Միաժամանակ, այսօրվա մասնակցած հայրուրավոր մարզիկների մեջ  լավագույն է ճանաչվել Արամ Հովսեփյանը։   Վաղը մրցահարթակ դուր կգան մեր մյուս մարզիկները: