Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Մակեդոնիա – Հայաստան. Լեւոն Արոնյանը կհանդիպի Կիրիլ Գեորգիեւի հետ (տեսանյութ)

Սպորտ
a1chess-armenia-3009

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր անցկացվում են 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպում է Մակեդոնիայի ընտրանու հետ: Մեր առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Կիրիլ Գեորգիեւի հետ։ Երկրորդ խաղատախտակին Գաբրիել Սարգսյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի Վլադիմիր Գեորգիեւի հետ: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին: Շախմատասերները դրանք կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: