Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարալիկցիները շարունակում են պահանջել քաղաքապետի հրաժարականը (տեսանյութ)

Մարզեր
maralik

Անի համայնքում վաղ առավոտից փակել են համայնքապետարանի մուտքը: Համայնքապետարանի աշխատակիցները, այդ թվում նաեւ համայնքապետն աշխատավայր մուտք գործել չեն կարողացել: Բողոքի ակցիա իրականացնող անձանց պահանջը 14 տարի Անի համայնքը ղեկավարած, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գեւորգյանի հրաժարականն է: Ըստ ակցիայի մասնակիցների, համայնքում թույլ են տրվել ապօրինություններ, որոնց մասնակիցն է համայնքապետ Գրիգորյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ ապօրինություններ չեն եղել, ինքը ՏԻՄ ընտրություններում շահել է ժողովրդի վստահությունը եւ հրաժարական տալ չի պատրաստվում: