Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն դեռ պաշտոնական որոշում չունի (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-10

«Բոլոր թեմաների շուրջ եղել է խոսակցություն, բայց որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: «Կային փաստարկներ, հակափաստարկներ, դրանք քննարկվեցին եւ կառավարությունը մնաց իր տեսակետին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն այս տարվա դեկտեմբերին»,-ասաց նա: Միքայել Մելքումյանը նշում է՝ ԲՀԿ-ն դեռ պաշտոնական որոշում չունի: «Մենք մեր տեսակետը չենք փոխել, ակնկալում ենք ընտրություններն անցկացնլ մայիս-հունիս ամիսներին: Պետք է լինի նոր ընտրական օրենսգիրք եւ որոշակի քաղաքական կոնսենսուս»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը: