A
A
Ինչպես անել, որ զինվորականները շուտ չզորացրվեն. Գորգիսյան (տեսանյութ)
«ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հետաքրքվում է՝ ի՞նչ փուլում է զինվորականներին բնակարանով ապահովելու ծրագիրը և ի՞նչ պիտի անի կառավարությունը, որ զինվորականները 37 տարեկանից չթողնեն ծառայությունը. «Ոմանք արտագաղթում են, տաքսի են քշում, թողնում են ծառայությունը»,- ասաց պատգամավորը: Հարցին պատասխանեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. «Նրանց ակնկալիքները մեծ են, որ զինվորական ծառայությունը ավարտելուց հետո միանգամից պիտի բնակարան ստանան, մեր հիպոտեքային ծրագիրը ներառում է բոլորին, նաև ծառայությունը ավարտած զինվորականներին»: Պաշտպանության նախարարի խոսքով զորացրումները չեն իրականացնում այդ տարիքը լրանալուց անմիջապես հետո: