Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե հրամանս կատարեին, այսպիսի իրավիճակ չէր ստեղծվի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն Պաշտոնական
nikol-5

Վարչապետին հարց ուներ նաև «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը. «Երեկ քաղաքացիները ԱԺ բակից հեռանալիս նկատել են, որ հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանը հայհոյանքներ է հնչեցրել, դուք տեղյա՞կ եք այդ միջադեպից, կարելի է այդպիսի վարք դրսևորել»: Այս հարցից հետո արձագանքեց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Իսկ մարդկանց կարելի՞ է պատգամավորներին հայհոյել»: Վարչապետի պատասխանը չուշացավ. «Ես հրահանգել էի օլիգարխներին և թիկնապահներին պառկեցնել ասֆալտներին, եթե հրամանը կատարված լիներ այսպիսի բան չէր լինի, ամեն ինչ կկարգավորվի, քննություն կլինի և եթե պարզվի, որ դա այդպես է ուրեմն նա չի հասկանում ինչ է կատարվում Հայաստանում»: Նիկոլ Փաշինյանի խոսքով երեկ երբ ինքը մտավ ազգային ժողով ամեն ինչ արեց, որ լարվածությունը թուլանա. «Կատակների էի անում, ժպտում էի, մեր ժպիտները որպես թուլություն ընկալել պետք չէ»: