Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտահերթ ընտրությունը համաժողովրդական պահանջ է. վարչապետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
55555555555555555

ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. - Պարոն Աշոտյանն ակնարկեց, որ հնարավոր է՝ ճիշտ չենք հասկացել իրար։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե խոսում ենք ու իրար չենք հասկանում, էլ ինչու ենք խոսում իրար հետ։ Ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացումը համաժողովրդական պահանջ է, և ես չեմ հասկանում այն ուժերին, որ դեմ են գնում դրան։ Փաշինյանը հայտարարեց, որ գործողությունների սցենարը հրապարակված է և ուժի մեջ է։ «Ես տեղեկացրել եմ Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին, և իրենք ասել են, որ այս իրավիճակում չեն առաջադրի վարչապետի թեկնածու»,- նշեց վարչապետը։ Նա հավելեց, որ ինքն առաջարկել է գնալ արտահերթի՝ գործակցության մթնոլորտում՝ ԸՕ փոփոխություն և այլն։ Իրենք թող ընտրեն՝ գնում ենք գործակցության մթնոլորտում, թե ոչ։ Բայց դեկտեմբերին ընտրությունները լինելու են։ Վարչապետը հիշեցրեց, որ ըստ գործող Սահմանադրության ընդդիմությունը պետք է առնվազն տեղերի մեկ երրորդ ունենա պառլամենտում։ Ովքեր առաջարկում են ընտրությունն անել մայիսին, իրենց նեղ խմբակային շահերը գերադասում են պետական շահից և առաջարկում են քաղաքական ճգնաժամը շարունակել ևս 8 ամիս։