A
A
Ավիավթարից զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը (տեսանյութ)
AS-350 ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը; Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: «Նախնական տեղեկություններով՝ Կարապետյանը եղել է կործանված ուղղաթիռում»,- ասել է աղբյուրը: Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Կարապետյանն արձակուրդում է: Տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ: Ուղղաթիռն ընկել է Կոստրոմայի մարզում։ Հաղորդվում է երեք հոգու մահվան մասին։