Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոկտեմբերի 6-ին Արցախում սուգ է հայտարարվում

Քաղաքականություն
stepanakert-1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ մեծանուն հայ٫ աշխարհահռչակ երգիչ٫ երգահան٫ գրող٫ կինոդերասան եւ հասարակական գործիչ٫ Հայաստանի ազգային հերոս Շառլ  Ազնավուրի  մահվան կապակցությամբ ս.թ. հոկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետությունում սուգ է հայտարարվել:             Նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության կառավարությանը٫ նախարարություններին, գերատեսչություններին, շրջանային վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին՝ Արցախի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում հանձնարարվել է սգո օրը խոնարհել Արցախի Հանրապետության պետական դրոշը:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ