A
A
Կարևորը կադրերի պրոֆեսիոնալիզմն է. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
«Կառավարությունում աշխատանքը բնականոն շարունակվում է»,- ասում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Որեւէ խնդիր չեմ տեսնում, կան ժամանակավոր պաշտոնակատարներ, որոշ նախարարներ վերանշանակվել են, կան նաեւ փոխվարչապետեր, որոնք կորդինացնում են աշխատանքը»,- պարզաբանում է նա: Հիշեցնենք՝ երեկ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, ստորագրեց ՀՅԴ ու ԲՀԿ նախարարներին աշխատանքից ազատելու հրամանագրերը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարեւորում է նշանակվող նոր նախարարների ոչ թե կուսակցական պատկանելությունը, այլ պրոֆեսիոնալ լինելը. «Կլինեն պրոֆեսիոնալ մասնագետներ, բայց մեր քաղաքական թիմում նույնպես կան ոլորտի մասնագետներ»: