Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով

Քաղաքականություն
daniel

Կառավարության նիստերի դահլիճում քննարկվում է Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագիծը: ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց, որ շուտով նախագիծը կհաստատվի գործադիրի կողմից և կուղարկվի ԱԺ: Նոր ընտրական օրենսգրքով  խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են համամասնական կարգով:  Ռեյտինգային կարգը ամբողջությամբ մերժվել է: Նախատեսվում է  խորհրդարանական ընտրություններին անցողիկ շեմը իջեցնել 1%-ով, թե՛ կուսակցությունների, թե՛ դաշինքների համար: Ըստ այդմ՝ կուսակցությունների անցողիկ շեմը կլինի 4%, իսկ դաշինքներինը՝ 6% (նախկին 5% և 7%-ի փոխարեն): Ըստ նոր օրինագծի՝ Աժ կարող են անցնել նվազագույնը 4 քաղաքական ուժ, նախկին 3-ի փոխարեն:  Փոփոխություններ են եղել նաև նախընտրական քարոզչություն իրականացնելու մեջ: «Տրված է ավելի լայն հնարավորություն հանրային ռեսուրսների հաշվին քարոզչություն անելու: Անվճար եթերաժամանակը ավելացվել է: Պետք է լինեն հեռուստաբանավեճեր, որից առնվազն մեկը  պետք է լինի անպայման ցուցակների առաջին համարների մասնակցությամբ»,- նշեց Իոաննիսյանը:  Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ  նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, նաև ԵԱՀԿ ԺՄԻԳ: «Այդ երկու մարմինները բավականին փորձառու են, և իրենց տեսակետը շատ կարևոր է»,- ասաց Իոաննիսյանը: