Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խախտվել է «Ցայգ»-ի ազատ տնտեսական մրցակցության սահմանադրական իրավունքը (տեսանյութ)

Մարզեր
cayg

ՇՄ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է «Ցայգ» ՍՊԸ հայցն ընդդեմ Գյումրիում գործող «Շանթ» հեռուստաընկերության գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում պատասխանող կողմի շահերի պաշտպանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել՝ գործի մանրամասներին ծանոթանալու նպատակով իրեն ժամանակ տրամադրել:Այսօր ևս նա հայցվոր կողմի ներկայացուցչից ցանկացավ տեղեկանալ, թե հիմնականում որն է հայցի առարկան ու հիմքը: Ցայգ հ/ը շահերի պաշտպան Արա Ղազարյանը կրկին դատարանին ներկայացրեց հայցի հիմնական պահանջը:Ըստ որի, «Շանթ Գյումրին» հանրապետական հեռուստահեռարձակման անվան տակ,առանձին հեռուստահաղորդումներ է  հեռարձակում նաև Շիրակի մարզում, որը նախատեսված չէ օրենքով: Դրանով պատասխանող կողմը միջամտում ու խախտում է «Ցայգ» հեռուստաընկերության ՝ տեղեկատվության և գաղափարների տարածման հիմնարար իրավունքը, ինչպես նաև ազատ տնտեսական մրցակցության սահմանադրական իրավունքը:   Մանրամասն՝ Ցայգ ՀԸ տեսանյութում