A
A
Մարզպետական թափուր տեղերից երեքն այսօր կլրացվեն
Հոկտեմբերի 2-ի իրադարձություններից հետո, ուշ երեկոյան, Բաղրամյան պողոտայում անցկացվող հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ԲՀԿ-ական և դաշնակցական նախարարներին պաշտոնանկելու առաջարկները, որ հետո հաստատեց ՀՀ նախագահը։ Դրան հաջորդեցին հիշյալ կուսակցությունների անդամ մարզպետների հրաժարականները։ Թափուր մարզպետական վեց տեղից երեքն այսօրվակառավարության նիստում կլրացվեն։ Ըստ ներկայացված առաջարկի՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը կզբաղեցնի Գնել Սանոսյանը, Վայոց Ձորինը՝ Տրդատ Սարգսյանը, իսկ Լոռու մարզինը՝ Անդրեյ Ղուկասյանը: Առայժմ թափուր կմնան Արագածոտնի, Արմավիրի եւ Սյունիքի մարզպետների պաշտոնները: