Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրվել է 24 ֆուտբոլիստ
Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը՝ հյուրընկալվելով Սերբիայի հավաքականին: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար մեր թիմը հոկտեմբերի 11-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Միայն այդ խաղի համար Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Բարսեղյանը, ով այս խաղից հետո կշարունակի գլխավորել Հայաստանի Մ-17 հավաքականը: Կարեն Բարսեղյանի օգնականներն են Սերգեյ Էրզրումյանը, Վահե Գեւորգյանը եւ Գուրգեն Հակոբյանը: Հայաստանի Մ-21 հավաքական են հրավիրվել հետեւյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ Սեւակ Ասլանյան, «Փյունիկ» Նիկոլաոս Մելիքյան, «Արարատ Արմենիա» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Պաշտպաններ Նարեկ Պետրոսյան, «Բանանց» Դավիթ Տերտերյան, «Գանձասար-Կապան» Հայկ Սարգսյան, «Գանձասար-Կապան» Ալիկ Օգանեսյան, «Գանձասար-Կապան» Ռոբերտ Հակոբյան, «Փյունիկ» Ժիրայր Մարգարյան, «Շիրակ» Հովհաննես Նազարյան, «Արցախ» Ալբերտ Խաչումյան, «Արարատ Արմենիա» Արման Մկրտչյան, «Լոռի» Կիսապաշտպաններ Արթուր Նադիրյան, «Փյունիկ» Վահագն Հայրապետյան, «Փյունիկ» Ալիկ Առաքելյան, «Փյունիկ» Հակոբ Հակոբյան, «Բանանց» Կարեն Մելքոնյան, «Բանանց» Հովհաննես Պողոսյան «Արցախ» էմիլ Եղիազարյան, «Արցախ» Արմեն Նահապետյան, «Արարատ Արմենիա» Հովհաննես Հարությունյան, «Զեմպլին Միխալովիցե» (Սլովակիա) Հարձակվողներ Գրիգոր Աղեկյան, «Արցախ» Ռոբերտ Մինասյան, «Փյունիկ» Էրիկ Պետրոսյան «Բանանց»