Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացած գյումրեցի զինվորի հարազատները բողոքում են (տեսանյութ)

Մարզեր
1539265908_zinvor-nor-copy

Հոկտեմբերի 1-ին ՊԲ զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զոհված ժամկետային զինծառայող Գևորգ Հարոյանի ընտանիքը չի համակերպվում տղայի մահվան նախնական վարկածի հետ: Վերջինիս մորեղբայրը ՝ արցախցի Արմեն Բեգլարյանը, զինվորի ընկերներն ու հարազատներն իրենց բողոքն են ներկայացրել: Նա նշում է, որ ընտանիքի պահանջը մեկն է՝ բացահայտել որդու մահվան իրական պատճառները և պատժել մեղավորներին: Արմեն Բեգլարյանը պահանջում է՝ եթե զորամասում կան պաշտոնատար անձինք, որոնք զինվորի մահվան պատճառ են հանդիսացել, հեռացվեն պաշտոններից: Նա նաև նշում է ՝ այս բողոքը շարունակական բնույթ կկրի այնքան ժամանակ, քանի դեռ արդարության չեն հասել: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում