Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատ հուզիչ էր, պետք է ասենք՝ այլևս երբեք». Կանադայի վարչապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
TM_801gg7

 «Սա պատմական իրադարձություն է և հույս ունեմ մեր հարաբերությունները պատմական զարգացումներ կունենան». Հայաստանի վարչապետը ողջունում է  կանադացի գործընկերոջ այցը, որի հետ պատրաստվում է պատասխանել լրագրողների հարցերին։ Ըստ նրա՝  Կանադայի վարչապետի հետ ունեն տարբեր խնդիրների վերաբերյալ նման պատկերացումներ.  « Կա լավ մթնոլորտ, այդ մթնոլորտը պետք է վերածենք գործերի»։ Կանադայի վարչապետը շնսրհակալություն է հայտնում Փաշինյանին և հայ ժողովրդին լավ ընդունելության համար.  «Հասկանում եմ՝ ինչ մեծ ջանք են  պետք Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովի նման միջոցառում կազմակերպելու համար»։ « Այս հանդիպումը միայն մեր հարաբերություննեևի սկիզբն է դնում »,- ասում է նա։ Այսօր առավոտյան Ջասթին Թրյուդոն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. « Շատ հուզիչ էր, պետք է ասենք՝ այլևս երբեք»։ Փաշինյանն անդրադառնում է նաև Հայոց  ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին . «Ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև կապված է անվտանգության հետ, հայ- թուրքական սահմանը փակ է, կա նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, այն ծագել է, որովհետև Ղարաբաղի ժողովուրդը զգացել է ցեղասպանության վտանգը և պաշտպանել է  իր կյանքի իրավունքը»։ Կանադացի լրագրողը  ՀՀ վարչապետից  հետաքրքրվում է՝ ինչպես են պատկերացնում երկու երկրների հարաբերությունները գարնանային իրադարձություններից հետո. «Հիմնական փոփոխությունը, որը տեղի է ունեցել Հայաստանում այն է, որ վարչապետի պաշտոնում գտնվող մարդը ներկայացնում է ժողովրդին և միշտ է այդպես լինելու, սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների սկզբունքը նույնն  է մնալու».- ասում է Փաշինյանը։ Հարց է հնչում նաև ներդրումների մասին. «Երեկ մեր պետական ճաշին մասնակցում էին կանադացի գործարարներ, որոնք արդեն ներդրումներ ունեն, նորերն են բերելու, ես երեկ գործընկերոջս ասացի, որ կանադական բիզնեսմեններին պետք է ճիշտ հասկացնել հայաստանյան իրավիճակը, մենք ուզում ենք մթնոլորտ ստեղծել, որտեղ տնտեսական շուկան պայմանավորված չի լինի այս կամ պաշտոնյայի քմահաճույքով»,-նշում է ՀՀ վարչապետը։ Թրյուդոն  կարևորում է Կանադայի դեսպանատան բացման հեռանկարը. «Որքան շատ լինեն շփումները, այդքան շուտ դեսպանատուն կբացվի»։ Նիկոլ Փաշինյանն էլ հավելում է. «Մենք որոշեցինք սկզբում դեսպանատան բովանդակությունը կառուցել, հետո նոր պատերը»։