«Ուրեմն ի գործ, ի գործ, ի գործ» Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը. «Երևանը հզոր քաղաք է և ես այսօր ուզում եմ ընդգծել Ալեքսանդր Թամանկանի գործունեությանը, որը նոր էջ բացեց մեր ժողովրդի համար»,- ասում է Փաշինյանը: Նա ընդծում է անկեղծ լինելու կարևորությունը. «Հնարավոր է սխալներ անենք, բայց ժողովրդին երբեք չենք խաբի»: Վարչապետի խոսքով նոր Երևանում և նոր Հայաստանում պիտի ապրեն մարդիկ, որոնք հարգալից են ուրիշների նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորում է ժողովրդի համուզմնունքը, որ քաղաքապետարանի աշխատիկցների թվում չլինեն գողեր և փող չգողանան. «Յուրաքանչյուր քաղաքացի ամեն վճարած կոպեկին պիտի վերաբերվի այնպես, ինչպես գումար են դնում տան դարակում՝ ընտանիքի կարիքները հոգալու համար»: Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է Հայկ Մարությանին և ավագանու բոլոր անդամներին. «Մաղթում եմ ձեզ անրդյունավետ աշխատանք, երևանիցներին, հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը ծառայելու գործում, ուրեմն ի գործ, ի գործ, ի գործ: