Չգիտեի՝ ջրեի՞ քարը, որ մեծանա. Ուկրաինայի նախկին դեսպան (տեսանյութ)
Հոկտեմբերի 13-ին, Երևանի Օղակաձև այգում տեղի ունեցավ ուկրաինացի բանաստեղծ, Տարաս Շևչենկոյի հուշարձանի պաշտոնական բացման արարողությունը: Գլխավոր հյուրերի ցանկում էին Ուկրայինայի նախկին և ներկա դեսապաններ՝ Իվան Կուխտան, Լիտվին Պետրոն, Ուկրայինայի ԱԳՆ պետքարտուղար Անդրեյ Զայացը, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը և այլք: Հայաստանում Ուկրայինայի արտակարգ և լիազոր դեսպան Լիտվին Պետրոն ներկաներին ողջունեց հայերենով և ելույթը շարունակեց իր մայր լեզվով. «Տարաս Շևչենկոն միավորում է ազգերին: Նրան գիտեն և հարգում են ամբողջ աշխարհում: Նրան կոչում են հանճար»: Ուկրաինայի նախկին դեսպան Իվան Կուխտան ասաց, որ երկար է սպասել արձանի տեղադրմանը: «Երբ ես դեսպան էի Հայաստանում, այստեղ կար մի քար, որտեղ գրված էր. «Այստեղ լինելու է Տարաս Շևչենկոյի հուշարձանը»: Ես ամեն օր դեսպանատան աշխատակիցների հետ գալիս էի այստեղ, մտածում էի ինչ անել, ջրել քարը, գուցե մեծանա, բայց այն չէր մեծանում: Բայց անցան տարիներ, և Տարաս Շևչենկոն հասավ այս հրաշալի երկրի հրաշալի մայրաքաղաք Երևան»,-ասաց նա: ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը նույնպես ելույթ ունեցավ հուշարձանի բացման արարողությանը: Օգտվելով առիթից նա շնորհավորեց Հայաստանում Ուկրայինայի նոր դեսպանին, ցանկանալով նրան բեղմնավոր աշխատանք՝ ի օգուտ մեր ժողովուրդների: Նշենք, որ Տարաս Շևչենկոյի հուշարձանի քանդակագործը Վլադիմիր Պետրոսյանն է: Մանրամասները՝ տեսանյոթում