A
A
Արտահերթ ընտրությունը կհանգեցնի քաղաքական մենաշնորհի. Ռոբերտ Քոչարյան
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ռուսական «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում, քննադատել է Հայաստանում արտահերթ ընտրության անցկացումը։ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ ընտրությունը բերելու է Հայաստանում քաղաքական մենաշնորհի հաստատմանը։ «էյֆորիայի պայմաններում չի հաջողվի ձևավորել արժանի խորհրդարան»,- կարծիք է հայտնել Քոչարյանը՝ հավելելով, որ ընտրության արդյուքները կարտացոլեն հանրության՝ այս պահի տրամադրությունները: