VBet ընկերությունը Լիսաբոնում մասնակցում է The Lisbon Affiliate Conference 2018-ին
Vbet-ը, որը Վիվառոյի միջազգային բրենդն է, արդեն 7-րդ տարին անընդմեջ մասնակցում է խաղային բիզնեսի հեղինակավոր Affiliate Conference-ին՝ ևս մեկ անգամ ապացուցելով իր բարձր դիրքը միջազգային շուկայում։ Բեռլինի հաջողված համաժողովից հետո այս տարի հերթական կանգառը Լիսաբոնն է։ Հոկտեմբերի 17-ից 20-ն անցկացվող կոնֆերանսին մասնակցում է աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 3000 պատվիրակություն։ Վիվառոյի VBet միջազգային բրենդը կարևոր այս ֆորումին պատվով է ներկայացնում իր պրոդուկտները և գործընկերային առաջարկները։ The Lisbon Affiliate Conference 2018-ը մասնակիցներին հնարավորություն է տալիս ձեռք բերել խաղային բիզնեսին առնչվող նոր հմտություններ, թարմացնել գիտելիքները և տիրապետել բնագավառի վերջին միտումներին։ Վիվառոյի VBet միջազգային բրենդն ապագայում ևս կշարունակի ներկա գտնվել խաղային բիզնեսի ներկայացուցիչների համաշխարհային ֆորումներին՝ կարևոր ներդրում ունենալով ոլորտի զարգացման մեջ: