Սեւանի հիվանդանոցը շահագործվեց (տեսանյութ)
Սևանի հիվանդանոցի նորակառույց շենքն արդեն շահագործվում է։ Համաշխարհային բանկի միջոցներով Սևանի հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցումը սկսվել էր դեռևս 2016թ-ին: Նախկին հիվանդանոցը գտնվում է Լճափնյա փողոցում` Սեւան- Երեւան մայրուղուն հարող տարածքում: Սեւան քաղաքից դուրս գտնվելով` այն անհարմարություն էր ստեղծում բնակիչների ու բուժաշխատողների համար: Նոր մասնաշենքի կառուցմամբ այս խնդիրը իր լուծումը ստացավ: Հիվանդանոցը հագեցած է ժամանակակից անհրաժեշտ բուժ սարքավորումներով, ինչը թույլ կտա բնակիչներին տեղում անցնել անհրաժեշտ բուժզննում և այլևս չգնալ Երևան: «Հիվանդանոցն ունի ցերեկային ստացիոնար բուժման սրահ` Վիրաբուժական, Թերապևտիկ և մանկական բաժանմունքներ, Ինֆեկցիոն ծառայություն թերապևտիկ բաժանմունքի կազմում, Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը, Ինտենսիվ թերապիայի և շտապ օգնության բաժանմունք, Պոլիկլինիկական նեղ մասնագիտական ու ախտորոշիչ ծառայությունները կմիավորվեն հիվանդանոցային համանուն ծառայությունների հետ»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ Չինաստանից բերված 3 շտապ օգնության ծառայության մեքենաներն էլ արդեն Սևանի բժշկական կենտրոնում են: Դրանցից մեկը ռեանոմոբիլ է, իսկ երկուսը գծային շտապ օգնության մեքենաներ: