Ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների, եռամսյակների կամ ամիսների
Գործադիրը հավանություն է տրվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկություններին: Օրինագծի համաձայն՝ վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների, եռամսյակների կամ ամիսների: Կառավարությունն առաջարկում է, մասնավորապես հանել «եռամսյակների» բառը, քանի որ ըստ եռամսյակների ուսման գանձումների պարագայում բուհերի համար կստեղծվեն հնարավոր ֆինանսական բարդություններ: Բացի այդ, ներկայումս վերանայման և լրամշակման փուլում է գտնվում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որից բխող այլ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթում ներառված է նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ առաջարկվող կարգավորմամբ: