Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Քաղաքականություն
NA_3

Հոկտեմբերի 25-ին Արցախում տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: Օրակարգում ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված՝ «Զինվորական ծառայության և զինվորական ծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումն էր: Հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանի փոխանցմամբ՝ ԱԺ կանոնակարգով նախատեսված ժամկետում նախագծի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել միայն օրինագծի հեղինակը՝ ԱՀ Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ով նաև պարզաբանումներ է տվել առաջարկի վերաբերյալ: Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ լիագումար նիստի օրակարգում ներառելու համար:   Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին