Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրամարտի աշխարհի առաջնությանը կմասնակցի Հայաստանի ութ մարզիկ

Սպորտ
sport-shtanga-29.10.

Նոյեմբերի 3-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում մեկնարկելիք ծանրամարտի աշխարհի 2018թ. առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 8 մարզիկ-մարզուհի: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Տղամարդկանց առաջնութունում հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (81 կգքաշային կարգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109 կգ): Կանանց մրցումներում մեր հանրապետությունը կներկայացնեն Իզաբելա Յայլյանը (64 կգ), Լիանա Գյուրջյանն (75 կգ), Տաթեւ Հակոբյանը (90 կգ) ու Արփինե Դալալյանը (+ 90 կգ): Աշգաբադյան ստուգատեսը օլիմպիական վարկանիշային է: Դրանից բացի, մինչեւ 2020թ Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերը տեղի կունենան վարկանիշային եւս հինգ մրցաշարեր, որոնց թվին է պատկանում նաեւ Հայաստանի 2019թ. Առաջնությունը: