Կապարի աննախադեպ բարձր կոնցենտրացիա Ախթալայում (տեսանյութ)
«Բլեք-սմիթ» ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համակարգող Լուսինե Թասլակյանը հատուկ սարքի միջոցով ծանր մետաղների պարունակությունն է չափում Ախթալայի եկեղեցու բակում: Նախորդ անգամ նույն տարածքում իրականացրած չափումների արդյունքում հողի մեջ կապարի պարունակության աննախադեպ բարձր ցուցանիշներ են արձանագրել: Այստեղ կապարի կոնցենտրացիան շատ բարձր է: «Փյուր ըրթ» բնապահպանական միջազգային կազմակերպությունն աշխարհի տարբեր երկրներում մարդկանց առողջության վրա տոքսիկ նյութերի ազդեցությունը նվազեցնելու և չեզոքացնելու նպատակով ծրագրեր է իրականացնում: Տարածքի ռեմեդիացիայի աշխատանքները եկեղեցու բակում մեկնարկել են մոտ մեկ ամիս առաջ: Հիմա, ինչպես ցույց են տալիս նոր չափումները, արդեն կա դրական արդյունք։ Ծրագրի իրականացման նպատակով ԱՄՆ ում դրամահավաք է իրականացվել, հանգանակվել է մոտ 100 ,000 ԱՄՆ դոլար: