Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արդարություն» կուսակցության հայտարարությունը ընտրությունների վերաբերյալ

Քաղաքականություն
ard

Սիրելի քաղաքացիներ,  Ուզում ենք փաստել, որ ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված է հետևյալ դրույթը`  իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ:

Այս դրույթը, սակայն, ԱԺ այսօրվա քվեարկությամբ հնարավոր չեղավ իրականացնել:  Ըստ այդմ կոչ ենք անում խորհրդարանական խմբակցություններին Նիկոլ Փաշինյանին առաջադրել և վերստին ընտրել ՀՀ վարչապետ: Միաժամանակ, դա հնարավորություն կընձեռի ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել Կառավարության ծրագրով նախատեսված փոփոխությունները՝ հնարավորություն տալով քաղաքական ուժերին մասնակցելու իրապես ԱՐԴԱՐ արտահերթ ընտրությունների: «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Երևան, 29/10/2018