Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընտրություններն ափալ-թափալ անելը լավ բան չի խոստանում». Հակոբ Ավետիքյան (տեսանյութ)

Քաղաքականություն
qnarik-2

Շտապողականություն կա, ափալ-թափալ ընտրություն անելը լավ բան չի խոստանում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ռամկավար կուսակցության ղեկավար Հակոբ Ավետիքյանը։ «Ներդրում անողները անհամբեր են դարձել, ասում են՝ վերջացրեք ձեր հարցերը եւ կայունություն ստեղծեք երկրում, բայց արդյո՞ք միայն սրանով կարելի է բացատրել այս շտապողականությունը, չեմ կարծում»,- ասաց նա։ Հասարակությունը դուրս է մնում ընտրական գործընթացից, չկան բանավեճեր, ասում է Հակոբ Ավետիքյանը եւ հավելում. «Իրենք որոշել ենք դաշինքով մասնակցել ընտրություններին, սակայն բոլորի մոտ շփոթ վիճակ է, բոլորը փնտրտուքների մեջ են»։ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կմասնակցի ընտրություններին, ինչպես նշում է կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը՝ վարչությունում կարծիքները կիսվել են կամ միայնակ գնալ ընտրությունների, կամ՝ դաշինքով։ Վերջնական որոշման մասին կհայտնեն առաջիկայում։ Ըստ Անժելա Խաչատրյանի, այս ընտրություններով պետք է տեղի ունենա իշխանության բաժանում եւ ԱԺ ում պետք է իրավիճակ փոխվի։ «Եթե ընտրությունները տեղափոխենք ռեյտինգային դաշտ, ապա թաղային հեղինակությունները էլի կգան խորհրդարան եւ չենք ունենա որակական արդյունք»,- ասաց Անժելա Խաչատրյանը։ Անահիտ Բախշյանի կարծիքով, իշխանության նկատմամբ վստահությունն անվերջ չէ, այդ պաշարները կարող են սպառվել։ «Մեզ անհրաժեշտ է ԱԺ, որտեղ կլինի պրոֆեսիոնալների թիմ, ռեյտինգային ընտրակարգը ոչ մեկին ձեռնտու չէ»։ ՀՀԿ-ի նկատմամբ համատարած ատելություն կա եւ ես ցավ եմ ապրում, ասում է ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը։ Իսկ ընտրական օրենսգիրքը չընդունելը վտանգելու է մեր ընտրությունները, հավելեց նա։