Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը շարունակում է իրականացնել ծխախոտի դեմ պայքարի քաղաքականությունը

Քաղաքականություն
ee209804567f9fcb9370c7eea01cf529

Հայաստանը շարունակում է իրականացնել ծխախոտի դեմ պայքարի քաղաքականությունը և անցկացնում է ծխախոտի դեմ պայքարի վերաբերյալ տարածաշրջանային աշխատաժողով  Համաձայն ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների տարածվածությանը վերաբերող (STEPS)հետազոտության (2016-2017թթ.),տվյալ պահին Հայաստանում չափահաս տղամարդկանց 51,5%-ը ծխում է, ինչը Հայաստանը դարձնում է եվրոպական տարածաշրջանում տղամարդկանց շրջանում ծխողների ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներից մեկը: Կանանց մասին տվյալները այդքան անհանգստացնող չեն` Հայաստանում ծխում է կանանց 1,8% -ը: Գիտակցելով, որ ծխախոտի օգտագործումը մահվան և հիվանդությունների առավել կանխարգելելի պատճառ է, որը կարելի է  հաջողությամբհաղթահարել ծխախոտի  դեմ պայքարի համապարփակ և ապացուցողական քաղաքականության օգնությամբ՝ Հայաստանի կառավարությունը որոշել է միջոցներ ձեռնարկել ծխողների թիվը կրճատելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (ԱՆ) ծխախոտիդեմ պայքարի ազգայինռազմավարություն և գործողությունների ծրագիր է մշակել 2017-2020 ժամանակահատվածի համար: 2018թ.ՀՀ առողջապահության նախարարությունը սկսել է ծխախոտի դեմ պայքարի մասին նոր ազգային օրենքի մշակումը: Ծխախոտի դեմ պայքարի մասին նոր օրենքը կխստացվի՝հատուկ շեշտ դնելով հասարակական վայրերում ծխելու վերահսկման վրա և խստացնելով օրենքի կիրառման մեխանիզմները: Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի քաղաքականության խստացումը կօգնի պաշտպանել բնակչությանը առողջության համար ծխելու վնասակար ազդեցությունից և կանխել ծխախոտի օգտագործման հետևանքով վաղաժամմահերը:   2018թ. հոկտեմբերի 30-31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանումանցկացնելու է տարածաշրջանային աշխատաժողո վերեք երկրներից ծխելու դադարեցման մասին դասընթացներ վարողների համար (Հայաստան, ՎրաստանևՈւկրաինա):Սեմինարն անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ՝ծխախոտի դեմ պայքարի առաքելության շրջանակներում, որի նպատակն է նպաստել ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի ընդունմանը և ԱՀԿ-ի՝ ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի (ԱՀԿԾՊՇԿ) 14-րդ հոդվածի իրականացմանը, ինչպես նաև աջակցել ծխելու դադարեցման մասին դասընթացները վարողների համարԱՀԿ-ի տարածաշրջանային աշխատաժողովի նախապատրաստմանը:   ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում գրանցվել է ծխախոտի օգտագործման հետ կապված մահվան ամենաբարձր ցուցանիշներից մեկը: ԱՀԿ-ի գնահատմամբ ծխախոտի օգտագործումը ներկայումս պատասխանատու է տարածաշրջանում 30 տարեկանից բարձր մեծահասակների շրջանում բոլորմահացությունների 16%-իհամար, ընդ որում շատ դեպքերում մահը վաղաժամ է:   Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը նշել է. «Մենք պետք է ներգրավենք առողջապահության ոլորտի աշխատողներին ծխախոտի դեմ պայքարի գործում, և այստեղ առաջնահերթ նշանակություն ունի առաջնային առողջապահական համակարգերի ամրապնդման ուղղությամբ երկրների կարողությունների զարգացումը, որպեսզի կարճաժամկետ հակածխախոտային միջոցառումները հասանելի դառնան առաջնային առողջապահական ծառայությունների միջոցով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առողջապահության մասնագետի նույնիսկ կարճ խորհրդատվությունը կարող է բարձրացնել ծխախոտից հրաժարվելու դեպքերի ցուցանիշը մինչև 30%:   ԱՀԿ-ի՝ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայում առաջարկվում են ծխախոտի օգտագործման նվազեցմանն ուղղված հետևյալմ իջոցառումները.

  • արգելել ծխելը բոլոր փակ հասարակական վայրերում,
  • ծխելը դադարեցնելու օգնության ծառայություններ մատուցել, որոնք հիմնված են ապացույցների վրա,
  • ծխախոտի փաթեթավորման վրա ազդեցի կև խոշոր պատկեր-զգուշացում տեղադրել,
  • արգելել բոլոր տեսակի գովազդները, խթանումը և հովանավորչությունը, ինչպես նաև
  • բարձրացնել ծխախոտի գինը՝ բարձր հարկերի միջոցով:
  Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումների, Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային համապատասխան (ԾՊՇԿ) խիստ քաղաքականության իրականացումը տնտեսապես շահավետ կլինիև դրական ազդեցություն կունենա ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների բնակչության առողջության բարելավման վրա: