«Համաներումը նույնչափ պետք է մարդասիրական լինի հանցագործությունից տուժածների նկատմամբ» (տեսանյութ)
Համաներման տակ ընկնող անձանց քանակը բավական լայն է, եւ 270 անձ անմիջապես ազատվում է պատժից, բայց սա դեռ վերջնական թիվը չէ, իր ելույթում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը: «Հանրության մեջ առաջանում է այն խնդիրը, որ այ սա մարդասիրական ակտ է եւ պետք է շատ մարդիկ ազատ արձակվեն, բայց արդարադատությունը նաեւ հանցագործությունից տուժած անձանց պաշտպանությունն է: Ընտրված մոդելը, իմ համոզմամբ մաքսիմալ բալանսավորել է ե՛ւ հանցագործություն կատարողի, ե՛ւ դրանից տուժածի շահերը»,-ասաց նա: Նրա համոզմամբ՝ համաներումը նույնչափ պետք է մարդասիրական լինի հանցագործությունից տուժած անձանց նկատմամբ։ «Բայց այս համաներումը համեմատած նախորդ համաներման հետ շատ լավն է: Ես կոչ եմ անում, որ կողմ քվեարկենք: Ցանկացած համաներման արդյունքում երկրում հանցագործության աճ է գրանցվում եւ պետությունը պետք է կանխարգելիչ գործողություններ ձեռնարկի, որ հանցանքների աճ չունենանք»,-եզրափակեց Գեւորգ Կոստանյանը: