Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական ուժերը քարոզելու համար ընդամենը 12 օր ունեն

Քաղաքականություն
Cucak

Մեր երկրում առաջին անգամ անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եթե հետադարձ հայացք նետենք, ապա եղել են իրավիճակներ, երբ պետության ղեկավարը սպառնացել է, որ կարձակի ԱԺ-ն, փորձել է այդ կերպ դիրքորոշում թելադրել, բայց չի լուծարել։ Հետո արդեն 2005-ի նոյեմբերի 27-ին, ապա՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրական փոփոխություններով հստակ սահմանվեց դեպքերը, թե երբ կարելի է արձակել խարհրդարանը։ Եթե 2005-ին ընդունված տարբերակում կարելի էր ԱԺ-ն լուծարել փաստացի եռամսյա անգործունակության դեպքում, ապա այսօր գործող հիմնական օրենքով արդեն դեպքերն առվել հստակ են սահմանված։ Խորհրդարանը լուծարվում է կառավարության ծրագիրը չհաստատելու կամ երկու անընդմեջ վարչապետ չընտրելու դեպքերում։ Դեկտեմբերի 9-ին արտահերթ, արտակարգ ընտրություն է։ Դա ենթադրում է նաև արտակարգ ռեժիմ։ Մեր երկրում առաջին անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություն է անցկացվում, ուրեմն և առաջին անգամ չափազանց կարճ են ընտրության նախապատրաստման փուլերի համար հատկացվող ժամանակահատվածները։ Ընտրության մասնակցող քաղաքական ուժերն ընդամենը 12 օր ունեն քարոզարշավիհամար՝ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը։ Համեմատության համար նշենք, որ նախորդ ԱԺ ընտրություններում, որ կայացել են 2017-ի ապրիլի 2-ին, քարոզարշավին հատկացված է եղել 26 օր՝ մարտի 5-31-ը։