Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերատիվ կապի հաստատումից Ադրբեջանը դարձել է կառուցողական». Դ. Տոնոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
t

Պաշտպանության  նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ցավում է զինծառայող Արիստակես Ազատյանի մահվան կապակցությամբ եւ վստահեցնում, որ նախաքննության ընթացքում ամեն ինչ կպարզվի: «Ծառայողական քննություն է իրականացվում: Զինված ուժերում մի քանի կառույցներ են գործում եւ բոլորը պայքարում են այդ դեպքերի համար»: Նշենք, որ այսօր զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։ Դավիթ Տոնոյանի խոսքով՝ վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը զգալի նվազել է, եւ  Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է: «Մեզ կամ ադրբեջանական կողմին մտահոգող դեպքերի, շարժի, գործողությունների ինժեներական աշխատանքների դեպքում մենք ահազանգում ենք, որ դադարեցնեն»։ Ըստ Տոնոյանի, օպերատիվ կապի հաստատումից Ադրբեջանը դարձել է կառուցողական։ Հայկական կողմը եւս նույն կերպ է արձագանքում: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակին:  «Հաշվի առնելով, որ պաշտոնավարումը մինչև 2020 թվականը Հայաստանինն է, որոշումը կկայացվի, երկու օրվա ընթացքում կտեղեկացնենք» : Դավիթ Տոնոյանը զերծ մնաց անուններ տալուց, թե ում կառաջադրի Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Իսկ  պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին որպես թեկնածու առաջադրելուց  Դավիթ Տոնոյանը տեղյակ չէր: «Բայց կարծում եմ՝ ես մեկ անգամ արտահայտվել եմ՝ իմ սկզբունքային մոտեցումն այն է, որ Հայաստանը պետք է շարունակի իր պաշտոնավարումը»:  Նշենք, որ նոյեմբերի 8-ին Աստանայում կկայանա ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցը: Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն, քննարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման հարցը, մինչդեռ, մինչև 2020 թվականի ապրիլը պաշտոնական Երևանը ներկայացնող անձը պետք է զբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: