Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրությանը․ Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
vigen2

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի համոզմամբ՝ ՀՀԿ-ն պարտադիր պետք է մասնակցի արտահերթ ընտրություններին։ Նա հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է արել։ ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»: Ըստ ՀՀԿ պաշտոնական աղբյուրների՝ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում կուսակցությունը կայացնելու է նոյեմբերի 11-ին։