A
A
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի երեք թեկնածու կա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հնարավոր է երեք տարբերակ։ ՀՀ-ն պնդում է, որ մինչ 2020 թվականը պաշտոնը մնա իր ներկայացուցչին։ Երկրորդ հնարավոր տարբերակն է, որ ռոտացիոն սկզբունքով պաշտոնը փոխանցվի Բելառուսի ներկայացուցչին։ Հնարավոր է, որ մինչև 2020թ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, ով այս պահին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է։ Տեղեկությունները ՏԱՍՍ-ին հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Հավանաբար խնդրի վերաբերյալ որոշում կկայացվի վաղը Աստանայում կայանալիք գագաթնաժողովում։