Ոստիկանների համազգեստ կարող դերձակներին 8 ամսվա աշխատավարձ են պարտք (տեսանյութ)
«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները պահանջում են 8 ամսվա իրենց աշխատավարձը: Ֆաբրիկայի աշխատակից Գոհար Թամամյանը նշեց, որ արտադրամասը արդեն 5 տարի փակվել է: «Մեզ ոչ ոք բանի տեղ չի դնում, նամակ ենք գրել թե՛ կառավարությանը, թե՛ ոստիկանությանը: Մեկը չկա, որ մեր խնդրով զբաղվի: Ընդամենը մեր աշխատավարձն ենք ուզում: Վճարունակ էլ չենք, որ գոնե փաստաբան վարձենք, որպեսզի մեր շահերը պաշտպանեն»: Գոհար Թամամյանը նշեց, որ իրենք տեղյակ չեն, թե ինչու է ֆաբրիկան փակվել: Տեղեկություն ունեն, որ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանն է այդ ամենի հետևում կանգնած: «1995թ. այդտեղ ենք աշխատել, կարել ենք ոստիկանների համազգեստը»: Ֆաբրիկան պետական հիմնարկ է եղել, այն պատկանել է Ներքին գործերի նախարարությանը: Այժմ ոստիկանների համազգեստը կարում է Քանաքեռի կարի ֆաբրիկան, որը մասնավոր է: Աշխատակիցները դիմել են նաև նոր կառավարությանը, սակայն պատասխանը ավելի Է բորբոքել նրանց: «Մեզ պատասխանեցին, որ իրավասու չեն աշխատավարձ վճարելու: Լավ, իսկ ո՞վ է իրավասու»: Ֆաբրիկայի աշխատակիցները նաև դիմել են ոստիկանություն, որպեսզի ոստիկանապետի հետ հանդիպեն, բայց առ այսօր իրենց հերթը չի հասել: