Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մխիթարյանը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում է

Սպորտ
heno

Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում իր հարկի տակ ոչ-ոքի խաղաց պորտուգալական «Սպորտինգի» հետ: Հանդիպումն չնայած անցավ արսենալցիների բացահայտ առավելությամբ, սակայն նրանք այդպես էլ չկարողացան գոլ խփել, քանի որ մրցակցի դարպասին կատարված 14 հարվածներից միայն երկուսն դիպուկ ստացվեցին, սակայն հյուրերի դարպասապահը հետ մղեց դրանք: Իսկ ահա «Սպորտինգի» ֆուտբոլիստներն ընդհանրապես չկարողացան սպառնալ տանտերերի դարպասին: Արդյունքում, գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: «Արսենալը» վաստակելով 10 միավոր, խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ մտավ 1/16 եզրափակիչ: Հենրիխ Մխիթարյանը բավական ակտիվ էր այս խաղում: Մեր ֆուտբոլիստը հանդիպման ընթացքում կատարել էր 44 փոխանցում, որից 88 տոկոսը անսխալ է եղել, 10 անգամ մենամարտի է բռնվել մրցակիցների հետ, 8 անգամ ճեղքումներ ձեռնարկել: Նա կատարել է իր թիմի երկու դիպուկ հարվածներից մեկը: Մասնագետներն հայ ֆուտբոլիստին խաղը գնահատելե են բարձր 7,5 բալով: