Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՊ-ին ընտրելու են հանուն վարչապետի. քաղտեխնոլոգ (տեսանյութ)

Հասարակություն
nkar-1

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համոզմամբ՝ քաղաքական ուժերը դեռևս մայիսից հետո պետք է պատրաստվեին ընտրություններին: Նրանք մինչև հոկտեմբերի սկիզբը ադեկվատ չէին վերաբերվում  ստեղծված իրավիճակին: «Մայիսի 8-ից հետո քաղաքական ուժերը պետք է հասկանային` երկրում իրավիճակ է փոխվել: Նաև փոխվել է ընտրողների մտածելակերպը»: Քաղաքական ուժերը սպասում են քարոզարշավի պաշտոնական մեկնարկին, ինչը սխալ է ըստ քաղաքագետի: «12 օրը քարոզարշավի համար քիչ է, քաղաքական ուժերը պետք է իրենց ծրագրերը վաղուց ներկայացնեին: Արտաքին ու ներքին հարցերի շուրջ իրենց տեսլականը մատուցեին»: Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին` Արմեն Բադալյանն ընդգծեց, որ  «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը ընտրելու են հանուն վարչապետի բարձր վարկանիշի: «Բայց այս պահի դրությամբ դեռևս պարզ չէ` ինչ ծրագիր ունի: Էլի ԵԱՏՄ ջերմեռանդ պաշտպանն է մնալու, թե կփորձի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարել»: Իսկ թե ո՞ր քաղաքական ուժն է խորհրդարանում մեծամասնություն,  ընդդիմություն լինելու, կամ  այլ ինչ ուժեր են անցնելու խորհրդարան, քաղտեխնոլոգը նշեց. «Հայաստանում չկան վստահելի սոցիոլոգիական կազմակերպություններ: Հաճախ նրանք մանիպուլացիայի սկզբունքով են աշխատում, ինչից էլ օգտվում են կուսակցությունները»: