A
A
Ձերբակալվել է օլիմպիական եռակի չեմպիոն Ֆելիքս Սավոնը
Օլիմպիական եռակի չեմպիոն, կուբացի հայտնի բռնցքամարտիկ Ֆելիքս Սավոնը ձերբակալվել է մանկապղծության համար: Ինչպես հայտնում է Boxing Scene կայքը, 51-ամյա բռնցքամարտիկին մեղադրանք է ներկայացրել 12-ամյա մի տղա: Կուբայի լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ բռնցքամարտիկը նախկինում էլ մի քանի անգամ մեղադրվել է մանկապղծության մեջ, սակայն երկրի ղեկավարությունն ամեն անգամ կոծկել է այդ գործերը, որպեսզի չխաթարվի բռնցքամարտիկի հեղինակությունը: Ֆելիքս Սավոնը հաղթել է 1992, 1996 եւ 2000թ օլիմպիական խաղերում, 91 կգ քաշային կարգում: Նա աշխարհի երեք բռնցքամարտիկներից է, որը օլիմպիական եռակի չեմպիոն է: Նման արդյունք ցույց են տվել նաեւ նրա հայրենակից Թեոֆիլիո Ստիվենսոնը եւ հունգարացի Լասլո Պապը: