Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

tert.am. Ընդունել եմ ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցելու առաջարկը. Դավիթ Շահնազարյան

Քաղաքականություն
31d40e18e4db6125a77d916ba302470f

Tert.am-ի հետ զրույցում 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձ­նարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը հաստատում է տեղեկությունները, որ ընդունել է առաջարկը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: «Օրվա հրամայականը Հայաստանի ու Արցախի պետականությունների անվտանգությունը հեղափոխականության սպառնալիքներից պաշտպանելն է»,-ասում է նա: - Պարո՛ն Շահնազարյան, տեղեկություններ են շրջանառվում ՀՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին Ձեր մասնակցության վերաբերյալ: Որքանո՞վ են դրանք արժանահավատ: - ՀՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկն ստացել եմ այսօր և ընդունել այն: Իմ այս որոշման հիմքում խորը մտահոգություններն են` կապված Հայաստանի և Արցախի Հանրապետություններին սպառնացող հարաճուն վտանգների հետ: Գործող հեղափոխական վարչախումբը ոչ միայն եղած մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք քաղաքականություն չի վարել, այլև վեցամսյա իր գործունեությամբ ու անգործությամբ բազմապատկել է եղածները, ավելացրել նորերը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` 1988-ից ի վեր երբեք սպառնալիքներն ու մարտահրավերներն այնքան վտանգավոր ընթացք չեն ունեցել, որքան ներկայում: Օրվա հրամայականը Հայաստանի ու Արցախի պետականությունների անվտանգությունը հեղափոխականության սպառնալիքներից պաշտպանելն է: - Այսինքն, պարո՛ն Շահնազարյան, դուք ստանձնում եք նաև պատասխանատվություն ՀՀԿ-ի համա՞ր: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում