Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատի մարզպետը սատարում է Ռուստամ Բաքոյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
ezdi

Եզդիական համայնքի մի խումբ ներկայացուցիչներ դիմում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խնդրելով Աժ համամասնական 2-րդ ցուցակի առաջին համարում ներկայացնել իրենց ազգակից Ռուստամ Բաքոյանին, որը ՔՊ-ի հետ քայլում է դեռևս 2015 թվականից՝ հաշվի չառնելով նախկին իշխանությունների ճնշումները։ Եզդիական արմատներին մոտ կանգնած երիտասարդը համայնքում լավ համբավ ունեցող ընտանիքի զավակ է,  ազգակիցները կարծում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնի, եզդիների պատիվն էլ պետական ատյաններում բարձր կպահվի։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նույնպես կաջակցեն ՌուստամԲաքոյանին, առաջիկա ընտրություններին կկանգնեն իրեն եզդի ընկերոջ կողքին։ «Այո, Ռուստամ Բաքոյանն իմ ընկերն է։ Վերջին օրերին մամուլում տարածվել են լուրեր, որ Արարատի մարզպետը ներկայացնում է Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը՝ որպես եզդիների ներկայացուցիչն ԱԺ-ում։ Կա նման բան, ես չեմ թաքցնում, քանի որ ճանաչում եմ ՌուստամԲաքոյանին, չեմ ճանաչում մյուս թեկնածուներին, որոնք ներկայացել են եզդիական համայնքից և չեմ կարող պնդել այլ թեկնածուի առաջադրման հարցում»,- ելույթի իր խոսքում ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։