Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարեկան 20-24 մլն դրամի չափով բիզնես գործունեություն ծավալողները կազատվեն բոլոր հարկերից (տեսանյութ)

Քաղաքականություն
nikollllllll

2019-ի բյուջեի նախագիծն իրենից ներկայացնում է իներցիոն բյուջե, այն հիմնված է պարամետրերի վրա, որոնք մենք ստացել ենք որպես ժառանգություն, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում: «Տնտեսական աճ ասելով հասկանում են համընդհանուր ջանքի մեկտեղում: Մեր քաղաքական խնդիրն է անհատի համար ստեղծել տնտեսական գործունեության իրական հնարավորություն, քաղաքական մակարդակում այդ խնդիրը մենք լուծել ենք, որովհետեւ ՀՀ-ում չկան մենաշնորհներ, չկան արգելքներ»: Կներդրվի միկրոբիզնես ասվածը, ասում է վարչապետի պաշտոնակատարը. «Այն ազատված կլինի բոլոր հարկերից, նրանք, որոնք 20-24 մլն դրամի շրջանակում բիզնես գործունեություն կծավալեն, ապա այդ մարդին չեն վճարի ոչ մի հարկ: Արժանապատիվ աշխատանքի շնորհիվ մարդիկ կարողանան իրենց հացը վաստակել»: