Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ-ն անվերապահ աջակցություն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին

Պաշտոնական
77777777777777777777777777

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը Հռոմ կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 13-ին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Արտակ Զեյնալյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակը, թավշյա, ոչ բռնի հեղափոխության ու Կառավարության վեցամսյա գործունեության արդյունքները: Թոմաս Գրեմինգերը ԵԱՀԿ անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող աշխատանքներին: Նույն օրը արդարադատության նախարարի պաշտոնակատարը հանդիպել է նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջորջ Ծերեթելիին և վերջինիս հետ քննարկել Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը վերաբերող մի շարք հարցեր:        ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչություն